-
09.01.2015|
13:37
Նկարահանման հեղնակը Արշակ Զաքարյանն է։ Ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ նկարահանումներից ժամեր անց այս հերոս զինվորները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումը՝ պատճառելով նրանց առնվազն երեք զոհ։ Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան։
-
09.01.2015|
11:31
Պենտագոնը փակում է ավիաբազան Մեծ Բրիտանիայում և 14 ռազմական բազաներ Եվրոպայում: Բոլոր բազաները կհանձնվեն այն երկրների կառավարություններին, որոնց տարածքում տեղակայված են` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այս որոշումն ընդունել է տարեկան 500 միլիոն դոլար խնայելու նպատակով՝ հաղորդել է Reuters-ը:
-
09.01.2015|
11:29
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել ՈՒկրաինայի հարցով շփումները երկկողմանի և նորմանդական ձևաչափով:
-
09.01.2015|
11:28
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի համաձայնագրի կատարումը պարտադիր պայման է համարում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար: Պատժամիջոցների պատճառ նա անվանում է Ղրիմի անեքսիան: Մյուս քայլերի պատճառ նա համարել է մարտական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում:
-
09.01.2015|
11:27
Ֆրանսիայի «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լե Պենը կարծում է, որ երկրում պետք է մահապատիժ սահմանվի:
-
09.01.2015|
11:26
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցը ահաբեկչության դեմ պայքարում:
-
09.01.2015|
11:25
Ֆրանսիական թերթերի հրատարակիչների «Մամուլի ու պլյուրալիզմի հիմնադրամը» 250 հազար եվրո է հատկացրել, նույնքան կտրամադրի Digital Press Innovation հիմնադրամը:
-
09.01.2015|
11:23
2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր 61,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 7,2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
-
09.01.2015|
11:22
Հարկավոր է Հայաստանի պատմական ժառանգության տարածման ուղղությամբ լուրջ աշխատանք տանել՝ ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն։ Ըստ նրա՝ զբոսաշրջային հոսքը չի համապատասխանում երկրների հարաբերություններին և անթույլատրելի ցածր մակարդակում է։
-
09.01.2015|
11:19
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը հավանության է արժանացրել ահաբեկիչների գործողությունները, ովքեր հարձակում են գործել Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա: